ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, մեկնաբանելով հանրությանը ներկայացված 2012-2016թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը, լրագրողների հետ հանդիպմանը խոստովանել է, որ այսօր պետական, այդ թվում՝ դատաիրավական համակարգում առկա քաշքշուկները, կոռուպցիոն ռիսկերը, գործերի քննության երկարատեւ ընթացքը ստեղծում են որոշակի անորոշություն, անկանխատեսելիություն, օբյեկտիվ դժգոհություն, ինչը տասնյակ այլ ածանցյալ խնդիրներ է առաջացնում:«Ժողովուրդ»-ի հարցին, թե իսկապես հայրենի դատարաններն այդքան անհուսալի ու …