ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ «ԳԵՏՆԻ» ՏԱԿՆ ԵՆ ԱՆՑԵԼ Փետ 26,2013 00:00 Շաբաթ եւ կիրակի օրերը լի էին անակնկալներով. մեկ մյուսի հետեւից հրաժարականի դիմումներ էին ներկայացնում Հայաստանի մի շարք քաղաքների քաղաքապետեր: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այդ հրաժարականների շքերթը դեռեւս շարունակվելու է, քանի որ ՀՀԿ վերջին ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը շատ կտրուկ է արտահայտվել ու կոնկրետ անուններ է նշել, թե ովքեր պետք է գրեն այդ …
ՀՀՇ-Ն ԿԱՄ «ԳԵՂԻ ԿԼՈՒԲ»-Ն ԱՅԼԵՎՍ ՉԿԱ Փետ 26,2013 00:00 Ղարաբաղյան շարժման ալիքի վրա ստեղծված առաջին ընդդիմադիր, գաղափարական քաղաքական ուժը՝ «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը այլեւս չկա: Փետրվարի 23-ին՝ Ղարաբաղյան շարժման 25-ամյակից ընդամենը օրեր անց, ՀՀՇ արտահերթ համագումարը որոշում կայացրեց կուսակցության անվանափոխության մասին, եւ արդյունքում ՀՀՇ-ն վերածվեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության:Այսպիսով՝ Հայաստանի անկախության ակունքներում կանգնած կուսակցությունը, որի օրոք, ըստ էության, հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը, որի օրոք Հայաստանը …
ՃՇՏՈՒՄ ԵՆ Փետ 26,2013 00:00 Շաբաթ օրը «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ դահլիճում նստելու տեղի համար վիճաբանություն է սկսվել հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականների միջեւ: Վիճաբանությունը տեղափոխվել է ԱԺ միջանցք, որտեղ վերածվել է քաշքշոցի, ծեծկռտուքի: Եվ ահա երեկ ԱԺ կուլիսներում ակտիվորեն …
ՉԱԼՈ՛, ԴՈ՞Ւ Փետ 26,2013 00:00 Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ»-ը փորձում է իշխող կոալիցիայի անդամ ՕԵԿ-ականներից պարզել, թե, ի վերջո, ինչու ՕԵԿ-ը պաշտոնապես չի շնորհավորում նախագահ «ընտրված» Սերժ Սարգսյանին, ու ընդհանրապես, իրենք ինչպես են գնահատում տեղի ունեցած ընտրությունները: Երեկ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը խոստացավ պատասխանել «Ժողովուրդ»-ի հարցին, սակայն ժամեր անց ասաց, թե շատ զբաղված է: ԱԺ …
ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ Փետ 26,2013 00:00 ԱԺ ճաշարանը երեկ փակ էր: Այն վերանորոգվում է: Այս օրերին ԱԺ աշխատակիցները ճաշում են ԱԺ նոր մասնաշենքում գտնվող ճաշարանում եւ արդեն բողոքում են ոչ հիգիենիկ վիճակից: Իսկ թե որքան ժամանակ կտեւի «գլխավոր» ճաշարանի վերանորոգումը, դեռ հայտնի չէ:
ՉԻ ԱՇԽԱՏԵԼ Փետ 26,2013 00:00 Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգել Գյումրու մի շարք քաղաքացիներ՝ հայտնելով, որ փետրվարի 25-ին ոչ մի երթուղային տաքսի Գյումրուց Երեւան չի եկել: Ու նույնիսկ տաքսի ծառայություները չեն աշխատել: Մարդիկ ստիպված են եղել մայրաքաղաք հասնել գնացքով: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից, ինչպես նաեւ Գյումրու քաղաքապետարանից, սակայն երկու գերատեսչություններն էլ խուսափեցին ստեղծված իրավիճակի մասին …
ԲԱՆԿԱՑԱՎ Փետ 26,2013 00:00 «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ԱԺ-ում երեկ քննադատեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրան դուր չի եկել այն հանգամանքը, որ թոշակառուները տարվա մեջ առնվազն մեկ անգամ պետք է այցելեն բանկ: «Ի՞նչն է պատճառը, որ քաղաքացուն պարտադրում եք՝ ելնի գնա առեւտրային բանկ»,-տարակուսեց նա:
ԽՂՃԻ ԱՌՋԵՎ Փետ 26,2013 00:00 ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը խղճի ընտրություն է կատարել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, որ իր քվեն տվել է Անդրիաս Ղուկասյանին:
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին