ՆՈՐ ՄԱՀԱԿ՝ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԳԼԽԻՆ Ապր 25,2013 00:00 Հասարակությունը նոր-նոր է սկսել զգալ կառավարության առաջարկով 2012թ. դեկտեմբերին ԱԺ-ի կողմից ընդունված հարկային փոփոխությունների փաթեթի հետեւանքները: Հատկապես «Շրջանառության հարկի մասին» օրենքը մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար դարձել է իսկական գլխացավանք: Բանն այն է, որ ընկերություններն այս տարվա հունվարի 1-ից պարտադիր սոցիալական վճարի եւ եկամտահարկի փոխարեն պետք է յուրաքանչյուր եռամսյակ վճարեն շրջանառության հարկ: Եվ ահա …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Ապր 25,2013 00:00 ՊԱՏԺԵԼ Է ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի որոշմամբ Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանը պատժվել է նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով՝ 4,875 միլիոն դրամ՝ համայնքի վարչական շրջանում գտնվող հողերի նպատակային եւ գործառնական նշանակությունները ինքնակամ փոխելը չկանխելու եւ դրա հետեւանքները չվերացնելու համար: Նշենք, որ Բագրատաշենը զբաղեցնում է 2290 հեկտար տարածք, որից արոտ է 643 հեկտարը, իսկ վարելահող՝ 1016 հեկտարը: …
ՉԻ ՕՐՀՆԵԼ Ապր 25,2013 00:00 Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հրավիրել էր հրատապ խորհրդակցություն՝ ցրտահարության դեպքերի գնահատման եւ առաջիկա (երեկվա) գիշերվա ընթացքում սպասվող վտանգի կանխարգելման միջոցառումների վերաբերյալ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս հրատապ խորհրդակցությանն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ներկա չի եղել, որպեսզի կրկին օրհնի գյուղնախարարին՝ ցրտահարության արհավիրքից փրկվելու համար: Միայն ներկայացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրամադրված «եղանակի …
ԱՌԱՆՁԻՆ ԵԿԱՎ Ապր 25,2013 00:00 Երեկ, ինչպես նկատեց «Ժողովուրդ»-ը, ՀԱԿ պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց միայնակ: Նրանից մի ժամ հետո հուշահամալիր այցելեցին ՀԱԿ անդամները:
ԱՆՀԱՐՄԱՐ ՀԱՅՀՈՅԱՆՔ Ապր 25,2013 00:00 ԱԺ էթիկայի հանձնաժողովին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի դեմ բողոք է ներկայացրել Երեւանում գործող Մոսկվայի տան տնօրեն Արմինե Թութունջյանը՝ խնդրելով քննարկել պատգամավորի պահվածքը: Ըստ «Պանորամա»-ի՝ նման դիմում էլ Թութունջյանը հասցեագրել է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Քանի որ երեկ ոչ աշխատանքային օր էր, դիմումից կոնկրետ մանրամասներ պարզել չհաջողվեց, սակայն էթիկայի հանձնաժողովի անդամները հաստատեցին, որ նման …
«ԽՈՅԸ» ՄԱՀԱՑԱՎ Ապր 25,2013 00:00 Երկարատեւ հիվանդությունից հետո 77 տարեկանում Երեւանում կյանքից հեռացել է «օրենքով գող» Ռաֆիկ Խոյեցյանը՝ Խոյ մականվամբ։ Վերջին տարիներին նա առողջության վատթարացման պատճառով իր գործերի կառավարումը հանձնել էր որդուն՝ Ռաֆայելին։ Խոյեցյանի հուղարկավորությունը կկայանա հինգշաբթի օրը: Սպասվում է, որ թաղման արարողությանը ներկա կլինեն նախկին Խորհրդային Միության տարբեր երկրների ներկայացուցիչներ:
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին