Աշխարհահռչակ բռնցքամարտիկ, օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը երեկ կդառնար 81 տարեկան, բայց փետրվարի 1-ին մահկանացուն կնքեց ԱՄՆ-ում: Մտերիմները, բռնցքամարտի մասնագետները երեկ նախ քաղաքային պանթեոնում, ապա օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանում հարգեցին նրա հիշատակը: Ուսումնարանի տնօրեն, ՀԱՕԿ, ինչպես նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյանը ներկայացրեց, թե ինչպիսին էր օլիմպիական չեմպիոնը որպես մարզիկ, որպես …