Օշականցի Գևորիկի եղբորորդին աղջկա պատիվը պաշտպանելու համար ծեծկռտուքի մեջ է ընկել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս քրեական աշխարհում հայտնի Գևորգ Մելիքյանի (Օշականցի Գևորիկ) եղբորորդին՝ կրկին Գևորգ Մելիքյանը, ծեծկռտուքի մեջ է ընկել: Armlur.am-ի հավաստի աղբյուրները փոխանցում են, որ բազմիցս աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնված Գևորգ Մելիքյանը, ընկերոջ՝ Մրոյի հետ ծեծի է ենթարկել մոսկվայաբնակ հայազգի գործարար ոմն Արման Կարապետյանին:

Վերջինս, հնարավոր է, հենց այն գործարարն է, ում սպանությունը մեկ տարի առաջ պատվիրել էր հայազգի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ Զապը: Արման Կարապետյանը, մեր տեղեկություններով, բաժնեմաս ունի «Ռոստելեկոմ» ընկերությունում:

Ո՞րն է եղել երիտասարդների վեճի պատճառը

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Լիլիթ անունով մի աղջիկ դիմել է Գևորգ Մելիքյանին և Մրոյին՝ խնդրելով նրանց «պաշտպանել իր պատիվը» և «պատժել» իրեն անհանգստացրած գործարարին: Զայրացած տղաները հայազգի գործարարին ուշ երեկոյան հանդիպել են երևանյան հյուրանոցներից մեկում, ծեծել են նրան, ապա զրույցը շարունակել Երևանի Իտալիայի փողոցում գտնվող «Congress» հյուրանոցում: Այստեղ, սակայն, վեճը չի շարունակվել: Երիտասարդները հաշտվել և այսքանով եզրափակել են:

10846612_696841397079973_452719938_n    10859624_696841400413306_2054665951_n

աջից Գևորգ Մելիքյանն է, ձախից՝ Մրոն
 

Ինչո՞վ է հայտնի Գևորգ Մելիքյանը

2011 թվականին Գևորգ Սերգեյի Մելիքյանը՝ նույն ինքը՝ Օշականցի Գևորիկի 25-ամյա եղբորորդին, անզգուշությամբ դարձել է 41-ամյա Ալվարդ Թամիրյանի մահվան պատճառը: Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հիմքով նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, իսկ դեպքից ժամեր անց նա մեղայականով ներկայացել էր ոստիկանության կենտրոնի բաժին: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը համաներմամբ ազատ էր արձակել այդ ժամանակ 22-ամյա Գևորգ Մելիքյանին:

oshakanci gevcorik

Իսկ հայազգի գործարար Արման Կարապետյանի ծեծին մասնակցություն ունեցած Մրոն ոչ այնքան հայտնի «Տրամվի պարկի Ղազար» մականունը կրող հեղինակության որդին է: Տեղեկացնենք, որ մոտ 4 տարի առաջ դեկտեմբերի 4-ին, մայրաքաղաքի մոտ 300 հեղինակություններ հավաքվել էին Էրեբունու «Արգիշտի» ռեստորանում։ Հավաքի նախաձեռնողը եղել է Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), իսկ նպատակը պայմանավորվածություն ձեռք բերելն է եղել՝ համատեղ դիմագրավել առաջիկա մարտահրավերներին։ Հանդիպմանը մասնակցել էին Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը, Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը, Էդուարդ Մադաթյանը և ուրիշներ:

cyornigago

Ավելի ուշ ոստիկանության տարբեր բաժիններ, 6-րդ վարչություն, քրեական հետախուզություն էին հրավիրվել հավաքի մոտ 50 մասնակիցներ, նրանց թվում՝ երրորդմասցի Լյովիկը, Զեյթունի Էդոն, Էրեբունու Արտյոմը, Մասիվի Հակը, Վահանն ու Ժիրոն, Քանաքեռից Տույը, Կոմայգու Սեփիկը, Տրամվի պարկի Ղազարը, Անդրանիկ Մարգարյանի սանիկ Պիստ Արմենը և ուրիշներ։ Յուրաքանչյուրին 4-5 ժամ պահել են և հետաքրքրվել նշված հավաքով։ Բնականաբար, ոչ մի արձանագրություն չէր կազմվել, եղել էին բանավոր զրույցներ։

Տաթև Հարությունյան




Լրահոս