Զավեշտալի դեպք Թուրքիայում․ քարայծը ներխուժել է մզկիթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում զավեշտալի դեպք է գրանցվել։ Քարայծը ներխուժել է Ադըյաման նահանգի Թութ շրջանի Թեփեջիք գյուղի մզկիթներից մեկը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ գյուղին հարակից լեռներից իջնելով, քարայծը նախ մտել է մզկիթի բակ, ապա ներխուժելով մզկիթ, բարձրացել է երկրորդ հարկ։

Գյուղացիներն այդ ամենը նկատելով, փորձել են քարայծին հեռացնել մզկիթից։ Մեծ դժվարությամբ է անվտանգության աշխատակիցներին հաջողվել բռնել քարայծին։

Գյուղացիները լուսանկարվել են քարայծի հետ և լուսանկարները հրապարակել սոցցանցերում։




Լրահոս