ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիգի որսով զբաղվել ցանկացողներից հայտեր են ընդունվում. ինչ փոփոխություններ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր Սևանի ափին կազմակերպված մամուլի ասուլիսում անդրադարձավ Սևանում սիգի որսն արտոնելու որոշմանը, որը կայացրել էր կառավարությունը։

«Մենք գիտակցված գնում ենք ձկան որսի կարգավորման, որովհետև արգելել մի բան, որը բացահայտ կա, և ուղղակի աչք փակել դրա վրա, չի կարելի»,– նշեց նա:

Նշենք, որ այս օրերին «Սևան» ազգային պարկն ու Շրջակա միջավայրի նախարարությունը սիգի որսով զբաղվել ցանկացողներից ընդունում են հայտեր՝ մրցույթներ անցկացնելու համար: Հաղթողները Սևանի սիգի որս կատարելու իրավունք կստանան, բայց միայն սահմանված բոլոր բնապահպանական չափորոշիչների պահպանմամբ:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին կառավարության նիստում ընդունված որոշմամբ 15 տարվա արգելքից հետո թույլատրվեց Սևանում սիգի որսը: Յուրաքանչյուր 1 կգ սիգի համար ձկնորսները կվճարեն 65 դրամ բնօգտագործման վճար: Որսի վերահսկողության համար ձկնորսները լիճ կկարողանան մուտք գործել միայն լճի ափերին տեղադրվող 17 անցակետերից: Նրանք կգրանցվեն, կստուգեն նրանց լողամիջոցների ու ձկնորսական պարագաների՝ սահմանված չափանիշներին համապատասխանությունը, իսկ լճից դուրս գալուց հետո՝ որսված ձկան տեսակներն ու ընդհանուր քաշը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս