ՏԵՍԱՆՅՈւԹ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, արդարադատության նախարարը և ոստիկանապետը փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդառաջելով հակակոռուպցիոն և ոստիկանական բարեփոխումների ռազմավարությունների իրականացմանն աջակցելու Հայաստանի կառավարության խնդրանքին՝ դեսպան Թրեյսին օրերս փոխըմբռնման երկու հուշագիր ստորագրեց, որոնք հստակեցնում են ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից նախատեսվող օժանդակությունը նոր հակակոռուպցիոն հաստատությունների և նոր պարեկային ոստիկանության ձևավորման աշխատանքներում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությաունից։

«Ողջունելի է, որ Հայաստանի կառավարությունը թափանցիկության, հաշվետվողականության, արդյունավետության ու մարդու իրավունքների երաշխավորման սկզբունքների վրա հիմնված հակակոռուպցիոն ու իրավապահ հաստատությունների ձևավորման աշխատանքներում ներգրավում է իր միջազգային գործընկերներին։

ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը պատրաստ է իրականացնել իր հիմնական առաքելությունը՝ աջակցել Հայաստանի կառավարությանը քրեական արդարադատության ողջ համակարգի հաստատությունների ամրապնդման հարցում»,- նշված է հայտարարության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս