Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա. ինչ հարցեր կքննարկեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 23-ին աշխատանքային այցով Մոսկվայում կլինի Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Նախատեսվում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները իրանցի պաշտոնակցի հետ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ 2020 թվականի ընթացքում սա Զարիֆի չորրորդ այցը կլինի Մոսկվա։

«Ենթադրվում է, որ կշարունակվի մտքերի փոխանակում միջազգային մի շարք արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ»,- ասել է Զախարովան։

 




Լրահոս