Սրստի կաթվածից մահացել է լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան:
Նա 60 տարեկան էր, իսկ սրտի կաթվածը, որի հետևանքով էլ նա մահացել է, տեղի է ունեցել այսօր առավոտյան:
Որոշ ժամանակ խաղալով «Սևիլյայում»՝ Մարադոնան 1993 թվականին տեղախփոխվել է հայրենիք։ 1994 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում Մարադոնան 15 ամսով որակազրկման է ենթարկվել, քանի որ նրա արյան մեջ թմրադեղեր էին հայտնաբերվել, որոնք ժամանակավորապես բարձրացնում են կենսագործունեությունը (դոպինգ)։ Առանց Մարադոնայի Արգենտինայի հավաքականը պարտվում է խմբային խաղերում և դուրս մնում մրցաշարից։ Արգենտինայի հավաքականի կազմում Մարադոնան անցկացրել է 91 խաղ և խփել 34 գնդակ։ Երեք տարի անց՝ 1997 թվականին ֆուտբոլիստն ընդհանրապես հեռանում է պրոֆեսիոնալ ֆուտբոլից։ 2008 թվականին Մարադոնան գլխավորել է Արգենտինայի ազգային հավաքականը։ Աշխարհի 2010 թվականի առաջնությունում նրա սաները 1/4 եզրափակչում պարտվել են գերմանացիներին և դուրս մնացել հետագա պայքարից։ Մրցաշարի ավարտից որոշ ժամանակ անց Դիեգո Մարադոնային հեռացնում են զբաղեցրած պաշտոնից։
Դիեգո Մարադոնան իր երկրպագուների կողմից ստացել է «ոսկե տղա» մականունը։