Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նվազում է նաեւ ցեմենտի արտադրությունը: Օրինակ՝ այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գաջի արտադրության ծավալները նվազել են 59.2 տոկոսով: Իսկ շինարարության ոլորտում ամենակարեւոր ապրանքատեսակը՝ ցեմենտը, այս տարվա հունվարին գրեթե չի արտադրվել՝ չնչին քանակությամբ` 2700 տոննայի չափով: Անցած տարվա հունվարին արտադրված ցեմենտը կազմել է 7900 տոննա:

Նշենք, որ մեր հանրապետությունում ցեմենտի արտադրությամբ զբաղվում են Արարատի ու Հրազդանի ցեմենտի գործարանները, նաեւ՝ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու ընկերությունը: Մասնագետների խոսքերով, ցեմենտի արտադրության ծավալների նվազման պատճառը եղանակային վատ պայմաններն են: Ինչպես հայտնի է՝ այս ամիսներին երկրում շինարարություն գրեթե չի կատարվում: Այսինքն պահանջարկ չկա, ցեմենտ չի վաճառվում: Ցեմենտ արտադրող ընկերությունները հույս ունեն, որ այս ոլորտում դրական տեղաշարժ կլինի եղանակային պայմանները բարելավվելուց հետո:

Ս.Հ.




Լրահոս