ՀԱՎԱՆԱԲԱՐ ՎԻԳԵՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հարցին, թե երբ է Սերժ Սարգսյանը նշանակելու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին, եւ ճիշտ են արդյոք շրջանառվող լուրերը, թե այդ պաշտոնում այսօր ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով աշխատող Վիգեն Սարգսյանն էլ կնշանակվի աշխատակազմի ղեկավար, Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը պատասխանեց. «ՀՀ նախագահի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատշաճ կարգով եւ ժամանակին տեղեկատվություն է տրամադրում ՀՀ նախագահի կողմից կատարվող նշանակումների մասին»: Կարելի է ասել, որ հենց Վիգեն Սարգսյանն էլ կնշանակվի այդ պաշտոնում, քանի որ նախագահի մամուլի խոսնակը, ըստ էության, չի հերքել նրա նշանակման հնարավորության մասին լուրը:Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանն այս տարվա սեպտեմբերի 9-ին անակնկալ հրաժարական տվեց:




Լրահոս