Արմավիրի բաժնի ոստիկանները զենք-զինամթերք են առգրավել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 11-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ ԱԳ և ԸԲԿԲ-ում տեղեկություններ էին ստացել, որ Արգավանդ գյուղի 68-ամյա մի բնակչուհի տանը ատրճանակ է պահում։

Տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելեցին նշված տուն։ Բացատրական աշխատանքի շնորհիվ տանտիրուհին ներկայացրեց ատրճանակի նմանվող առարկա և որսորդական հրացանի զարկանաձգանային մեխանիզմ։

Ըստ նրա՝ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, որը ձեռք էր բերել 1990-ական թվականներին՝ Արցախի պաշտպանական մարտերի ժամանակ։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս