Սպիտակ քաղաքին մոտ գտնվող հանդամասերից մեկում 10 հա խոտածածկույթ է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 17-ին, ժամը 16։24-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի «Տաշանջխ» կոչվող հանդամասում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, մարվել՝ 17։45-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 8 հրշեջ-փրկակար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սպիտակի անտառտնտեսություն» մասնաճյուղի 5 աշխատակից։




Լրահոս