Սան Դիեգոյի մայրուղու վրա ինկասացիայի մեքենայից հազարավոր դոլարներ են թափվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Սան Դիեգոյի ավտոճանապարհներից մեկում զրահապատ ինկասացիայի մեքենայից դուրս են թռչել փողերը։ Այս մասին հայտնել է Fox5 հեռուստաալիքը՝ հղում անելով Կալիֆորնիայի պարեկային ծառայությանը։

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան Քենոն Ռոուդից հյուսիս գտնվող Կարլսբադում։ Վարորդները, կանգ են առել մայրուղում և ճանապարհի եզրին սկսել են դոլարները հավաքել, ինչի հետևանքով երթևեկությունը կաթվածահար է եղել։

Ինկասացիայի մեքենայի վարորդը փորձել է փողերը հավաքել, բայց ի վերջո սկսել է ձայնագրել, թե ինչպես են մարդիկ հավքում կանխիկ գումարը։

«Եթե մայրուղում փող եք գտնել, ապա դա ձեր փողը չէ»,- իշխանությունները ակսպե են դիմել նահանգի բնակչությանը,- միջոցները պատկանում են Դաշնային ավանդների ապահովագրման կորպորացիա և բանկին: Գումարը պետք է վերադարձվի, հայտարարել են իրավապահները։

Մեկ տղամարդ և մի կին է ձերբակալվել ։ Ոստիկանության համար ապացույց են եղել գումարները հավաքող անձանց տեսագրությունները, որոնք տարածվել են սոցիալական ցանցերում։

Կալիֆորնիայի պարեկային ծառայության աշխատակիցները փորձել են վարորդներին հետ պահել մայրուղու վրա կանգ առնելուց և պոլիէթիլենային տոպրակներում հավաքել են հաշիվները։ Միջադեպի պատճառների հետաքննությամբ զբաղվելու է Հետաքննությունների Դաշնային բյուրոն։




Լրահոս