Այլևս կարիք չկա ռուսական ռուբլու փնտրտուքի. Գնել Սանոսյանի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան

Վարազի տարում ծնված Գնել Սանոսյանի աշխատասիրությունը հաջորդ տարում նոր հնարավորություններ կբացի հատկապես կարիերայի եւ ֆինանսների համար: Այլեւս կարիք չկա ռուսական ռուբլու փնտրտուքի, հայկական դրամի պակաս էլ չեք զգում. մտերիմները, նրաց նոր աշխատանքներն ու մրցույթների հաղթողները դեռ երախտամոռություն չեն ցուցաբերում:

Չնայած ասֆալտի նկատմամբ Ձեր հատուկ վերաբերմունքին, 2022-ին էականորեն զրկված եք լինելու ասֆալտապատման գործընթացին մասնակցությունից: Ձեզանից կպահանջվի լավագույն դեպքում անվճար խորհրդատվություն:

Աստղերը հուշում են, որ հավատարմությունը ձեր պաշտոնում նախկինում աշխատողի նկատմամբ գուցե չօգնեն ապագան կառուցելու հարցում, քանի որ երերուն է նաեւ նրա ապագան: Ամեն դեպքում, ապագա կա այնտեղ, որտեղից եկել եք, մնացածը դատարկ, խոպան խոսակցություններ են:

Վերջում հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտարդրում:




Լրահոս