Մեղրիի լեռնանցքը ձյան ու բքի պատճառով որոշ փոխադրամիջոցների համար փակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 13։10 դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Մեղրիի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքն էլ դժվարանցանելի է թեթև տրանսպորտային միջոցների համար, իսկ կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ փակ։




Լրահոս