ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավապահների հետ բոլոր հարցերով զբաղվում ենք. ԳՇ նախկին պետը ԱԱԾ-ում հարցաքննվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի եւ ՊՆ մյուս պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործով հերթական նիստն էր:

ArmLur.am-ը արձանագրեց , թե ինչպես ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին Ազգային Անվտանգության խառայությունից մեքենայով տեղափոխեցին Հակակառուպցիոն դատարան: Զրուցել ենք ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի հետ:

Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

Քրեական գործով այս պահին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հինարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» են գտնվում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը:

Քնար Մանուկյան, Հովսեփ հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս