ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են բացատրել պարեկային ծառայության պետ Ուրմշատյանին հեռացնելուց առաջ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյան ազատման պատճառը միայն Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպը չէ: Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանին ազատել են եւ բացատրել են ազատման հիմքը, որ պարեկային ծառայությունը առհասարակ կազմակերպված չի աշխատում, եւ դեռ ավելին վերջինիս հայտնել են, որ պետը երբեւէ դեպքի վայր չի գնացել տարբեր ողբերգական դեպքեր են եղել, եւ նա մեկ անգամ չի գնացել դեպքի վայր հասկանալու համար, թե իր ծառայողները ինչ քայլեր արեցին, ուստի լավ կլինի, նա լքի այդ պաշտոնը:

Նշենք, որ Արթուր Ումրշատյանը ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ էր նշանակվել 2021 թվականի հուլիսի 7-ին։
Ումրշատյանը 2018-2019 թթ. եղել է ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (թիվ 1032 զորամաս) հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, 2019-2021 թթ. ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (թիվ 1032 զորամաս) հրամանատար:

Քնար Մանուկյան




Լրահոս