Քաղաքապետի արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրություններ. ի՞նչ ճանապարհով կգնա իշխանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին որոշում այս պահին չունենք, նման հարց չենք քննարկել:

ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

«Այս պահին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը Լևոն Հովհաննիսյանն է: Օրենսդրությամբ՝ քաղաքապետի բացակայության ժամանակ պաշտոնակատար դառնում է առաջին տեղակալը:

Նա կլինի քաղաքապետի ԺՊ՝ մինչև հերթական ընտրություններ, մենք նոր քաղաքապետ չենք ընտրի, քանի որ հերթական ընտրություններին ամիսներ են մնացել»,-ասաց Արմեն Գալջյանը:

Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգյանը հրաժարական էր տվել մարտի 17-ին:

Նշենք, որ Երևանի ավագանու հերթական ընտրություններ սպասվում են աշնանը : Դրանք, ըստ ամենայնի, կանցկացվեն սեպտեմբերին: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` Երևանի ավագանին ընտրվում է 5 տարի ժամկետով : Ավագանու նախորդ ընտրությունները կայացել էլ 2018թ-ի սեպտեմբերին, որի ժամանակ Հայկ Մարությանն ընտրվեց քաղաքապետ: Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի՝ Երևանի ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 20 օր առաջ, այսինքն՝ այս սեպտեմբերին արդեն ավարտվում են գործող ավագանու լիազորությունները: Ավագանու հերթական ընտրության օր նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս