Կամփոփվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլն ու գալա համերգը: «Ասոնանս» անսամբլի կատարմամբ կհնչեն մրցույթի եզրափակիչ փուլ անցած ստեղծագործությունները և կհայտարարվեն հաղթող կոմպոզիտորների անունները:

Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների առաջին միջազգային մրցույթն իրականացվում է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ։ Նպատակը տաղանդավոր երաժիշտների բացահայտումն է, դասական գրականության արժևորումն աշխարհի ամենահասանելի լեզվի՝ երաժշտության միջոցով։

Կոմպոզիտոր Վարդան Հարությունյանը Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ –փառատոնի մասին տեղեկացել է պատահաբար։ Որոշել է վերհիշել ակադեմիական երաժշտությունը, որի էջը փակել էր Կոնսերվատորիան ավարտելուց հետո։

Այսօր հաղթող վեց կոմպոզիտորներից մեկն է։ Իր ստեղծագործությունը գրել է Գեղամ Սարյանի ու Համո Սահյանի խոսքերի հիման վրա։




Լրահոս