Վահան Քերոբյանը կրկին գործուղման է մեկնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կրկին գործուղման է մեկնում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահան Քերոբյանը 2023 թվականի հունիսի 5-9-ը կգործուղվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ Պեկին։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ բացի Քերոբյանից, Պեկին կգործուղվեն նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության երկկողմ և բազմակողմ համագործակցության բաժնի պետ Արմինե Իսրայելյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետի պաշտոնակատար Սուրեն Բաղդասարյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Ներսես Զեյնալյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության ԵՄ և միջազգային կազմակերպությունների բաժնի պետ Էլի Գևորգյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Սարոյանը։

Նրանք մասնակցելու են Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստին։

Վերադառնալուց հետո պետք է հաշվետվություն ներկայացնեն արդյունքների մասին: Առհասարակ, Վահան Քերոբյանը գործուղումների սիրահար է և «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ անգամ ԱՄԷ գործուղման ժամանակ նա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ հուշագիրն էր ձեռքբերում ներկայացրել:

Ն.Հ.




Լրահոս