ՖՈՏՈ. Ալեն Սիմոնյանը զորակցություն է հայտնում եղբորն ու կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում փոխել է իր էջի ետնանկարը՝ այդպիսով զորակցություն հայտնելով եղբորն ու կնոջը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, երկու ամսով կալանավորվեց։

Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանի փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Էկոնոմիկայի նախարարության գնումների գործընթացում չարաշահումների մասով հարուցված քրեական գործերով անցնող անձանց խափանման միջոցների՝ կալանավորման միջնորդությունների հարցերը։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ փոխնախարար Անի Իսպիրյանը և Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը կկալանավորվեն։




Լրահոս