Երբ կմեկնարկեն ԱԺ հերթական նիստերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ շաբաթ՝ փետրվարի 27-ից կմեկնարկեն ԱԺ հերթական նիստերը:
Օրակարգում լինելու են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ այլ օրենքի նախագծեր:

Այս շաբաթ արդեն ԱԺ գլխադասային հանձնաժողովները նիստեր կանեն՝ քննարկելու ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկված հարցերը:
ԱԺ նիստերի նախօրեին տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ եւ ՔՊ խմբակցության նիստ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս