«Նոր Զովք» սուպերմարկետի շուրջ սկանդալները շարունակվում են. մի կողմից սեփականատերերն են դատվում, մյուս կողմից անվտանգության պետը պահեստից գողություն է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գուրգեն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել, որ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, հանդիսանալով «Նոր Զովք» ՍՊ ընկերության խանութների ցանցի Շերամի 77 հասցեում գտնվող մասնաճյուղի անվտանգության աշխատակից, 2022 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 16:37-ի սահմաններում, օգտվելով խանութի պահեստային սենյակում մենակ գտնվելու և նշված սենյակում առկա օպերատորներին պատկանող գրասեղանի դարակների բաց լինելու հանգամանքից, նշված դարակների միջից և գրասեղանի վրայից գաղտնի հափշտակել է ընդհանուր 1.103.000 ՀՀ դրամ գումար և աննկատ դուրս գալով պահեստից, հեռացել է:

Բացի այդ, Գուրգեն Ասլանյանը, ի սկզբանե նպատակ ունենալով «Նոր Զովք» ՍՊ ընկերությունից գումար հափշտակելու և չվերադարձնելու այն, նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում խաաբեությամբ՝ նշված ընկերության Շերամի մասնաճյուղի թվով երեք դրամարկղերի աշխատակիցներ Իրինա Կարենի Բաղդասարյանին, Գոհար Հայկագի Աթանեսյանին և Սիրանուշ Հովնանի Նահաաետյանին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել այն մասին, թե իբր տնօրենը պահանջել է 300.000 ՀՀ դրամ գումար վերցնելու իրեն փոխանցելու համար, խարդախությամբ հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, յուրաքանչյուր գանձապահից վերցրել է 100.000-ական դրամ գումար՝ ընդհանուր 300.000 ՀՀ դրամ գումար և նշված գումարը կրկին վճարային տերմինաց մաս-մաս մուտքագրել է իր խաղային հաշվին, կատարել խաղադրույք և ողջ գումարը պարտվել՝ այդ կերպ «Նոր Զովք» ՍՊ ընկերությանը պատճառելով ընդհանուր մանր չափերի 300.00 ՀՀ դրամի վնաս:

Հիշեցնենք, որ «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատիրոջը և երկու աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, իսկ ծրագրային աջակցություն ցուցաբերած ՍՊԸ սեփականատիրոջը՝ նշված հանցավոր արարքների կատարմանն օժանդակելու համար։

Այսքանով ամեն ինչ չի ավարտվում. ընկերությունը դատական քաշքշուկների մեջ է նաեւ ՊԵԿ-ի հետ, որին կանդրադանանք առաջիկայում:

Քնար Մանուկյան




Լրահոս