Վ. Էնֆիաջյան. ԲՀԿ երիտասարդական միությունը ակտիվ գործունեություն ծավալելու է նաեվ ընտրություններից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ երիտասարդական միությունը բավական ակտիվ գործունեություն է ծավալում եւ ծավալելու է նաեւ ընտրություններից հետո,-այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց “Բարգավաճ Հայաստան” կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:Մշտապես ուսանողներին կոչ ենք անում, առաջարկում` ասել, թե ինչպես են ցանկանում տոնել իրենց օրը: “Ուսանողության օրվա առթիվ երիտասարդների համար միջոցառումներ ենք կազմակերպել նաեւ մարզերում, անապահով խավի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին բուհերում բաժանվել են անվանական կրթաթոշակներ: Նրա խոսքով` ուսանողության ամենամեծ խնդիրն այսօր ուսման վարձերի մուծման հետ կապված դժվարությունն է: Գագիկ Ծառուկյանե հիմնադրամը, սակայն, հովանավորել եւ  վճարել է բարձր առաջադիմություն ցուցաբերած մոտ հազար ուսանողի ուսման վարձ: Բուհական համակարգում ամենամեծ խնդիրներից մեկն էլ գրադարանների արդիականացման հարցն է, ուր հիմնականում հին գրականություն է”,- նկատեց նա:Անդրադառնալով ուսանողության`կուսակցականացվածության հարցին` Վահե Էնֆիաջյանը նկատեց, որ որեւէ մեկին բռնի ուժով կուսակցական չեն դարձնում, եւ ՀՀ 18 տարին լրացած ցանկացած անձ ինքն է որոշում` որ կուսակցության գաղափարախոսությունն է իրեն ավելի հարազատ եւ որ կուսակցության առաջնորդի գործունեությունը` առավել ընդունելի: 




Լրահոս