
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Ռեալի» դեմ ՉԼ 1/4 եզրափակչի դիմակայության առաջին հանդիպման մասին:
«Առաջին անգամը չէ, որ հանդիպում եմ ունենալու «Ռեալի» հետ: Մենք կենտրոնանում ենք մեր ուժեղ կողմերի վրա։ Նախորդ մրցաշրջանում մենք ենք հաղթել նրանց, իսկ դրանից առաջ «Ռեալն» էր առավելության հասել: Սա դասական իրավիճակ է, երբ պատասխան հանդիպումն անցկացվելու է մեր խաղադաշտում, որտեղ ավելի վստահ ենք զգում մեզ: «Ռեալը» տնային խաղերում շատ ասպեկտներում առավելություն է ունենում: Պետք է փորձենք պարտադրել մեր խաղաոճը»,- կատալոնացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: