ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ի Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածությունը։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարը։

«Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա ողջունում է ապրիլի 19-ին ձեռք բերված համաձայնությունը համապատասխան պետական հանձնաժողովների միջև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ և կողմերին խրախուսում է շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը և լուծել երկկողմանի բոլոր առկա խնդիրները՝ հասնելու համար հարաբերությունների լիարժեք նորմալացման»,- ասված է հայտարարության մեջ։




Լրահոս