Հրապարակ. Ս. Սարգսյանն ուզում է ազատվել Հովիկ Աբրահամյանի գերդաստանի պաշտոնյաներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանը մտադիր է մինչև մայիս ազատվել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի գերդաստանի պաշտոնյաներից, որոնք հատկապես Աբրահամյանի հարազատ մարզում՝ Արարատում, գրեթե բոլոր ոլորտներում արմատներ են ձգել: “”Մեր աղբյուրը փոխանցում է, որ նախագահը մարզում “”մաքուրով”” ձայներ ապահովող, այլ կերպ ասած՝ տվյալ շրջանում դեռևս չվարկաբեկված մարդկանց է որոշել խաղի մեջ ներքաշել: Զորօրինակ, մի քանի օր առաջ նախագահական է կանչվել բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը, որին Մասիսի շրջանում ընտրությունների կազմակերպման պատասխանատվությունը ստանձնելու դիմաց պատգամավորական մանդատ է խոստացվել: Հիշեցնենք, որ Մուրադյանը նախարար էր դարձել 2000-ին, սակայն աշխատեց մեկ տարուց էլ քիչ և ազատվեց պաշտոնից””:




Լրահոս