Երկիր. Կառավարությունը ուսուցիչներին “”քցում է””

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ մինչ հրապարակային ելույթներում մեր պետական այրերը կարեւորում են մանկավարժի դերը` չմոռանալով մեջբերումներ անել դասականների խոսքերից, երկրիս ղեկավարն էլ ընդամենը մեկ ամիս առաջ Ուսուցչի տոնին ձոներ էր երգում մանկավարժներին, վերջիններիս, ստացվում է «տակից քցում են»:”” Գեղարքունիքի մարզի, մասնավորապես` Մարտունու տարածաշրջանի հանրակրթական գրեթե բոլոր դպրոցները վերջին ամիսներին նախատեսվածից պակաս ֆինանսավորում են ստացել, միջին հաշվով` շուրջ 10 տոկոսով: Այդ 10 տոկոսն էլ պահվում է ուսուցիչների դրույքաչափերից: Դպրոցների տնօրեններից ոմանք ստիպված կրճատել են ոչ միայն ուսուցիչների` ըստ դասաժամերի հասանելիք աշխատավարձերը, այլեւ առհասարակ հանել մեթոդմիավորումների, արտաժամյա պարապմունքների համար տրամադրվող վարձատրությունը` հույս տալով, թե սա ժամանակավոր է: Մարտունու մի շարք ուսուցիչներ ու տնօրեններ, ահազանգը փոխանցելով«Երկիր»-ին, միաժամանակ խնդրեցին անունները չհրապարակել` վախենալով զրկվել աշխատավարձից ու աշխատանքից ընդհանրապես: Նրանցից մեկն ասաց, որ իրենց դպրոցում անգամ նախորդ ամսվա աշխատավարձը չեն ստացել:Ի դեպ, կամայականորեն ուսուցիչների աշխատավարձերից պահում անելու հրաման, ըստ մեր տեղեկությունների, ստացել են բոլոր դպրոցների տնօրենները””,- գրում է “”Երկիր””-ը:




Լրահոս