Թուրքիան ռազմական նոր տեխնոպարկ կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի կառավարությունը հիմնել է մի հիմնադրամ, որը զբաղվելու է Ստամբուլի նոր տեխնոպարկի՝ Teknopark Istanbul-ի ստեղծմամբ։ Տեխնոպարկի բաժնետոմսերի 45 տոկոսը հատկացվելու է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությանը, իսկ 40 տոկոսն էլ բաժին է ընկնելու Ստամբուլի առևտրային պալատին։ Նախնական տվյալներով՝ տեխնոպարկում աշխատելու է 30,000 մարդ, իսկ պաշտպանական եւ քաղաքացիական ընկերությունների տարեկան շրջանառությունը հասնելու է 5 միլիարդ դոլարի։ Ստամբուլի տեխնոպարկն իր աշխատանքները կսկսի 2012 -ի վերջին։ 




Լրահոս