ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ պաշտոնանկ է արվել Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի մտերիմ Էդուարդ Մուշեղյանը, ով հայտնի է Կյաժ Էդո մականունով: Այսօր` ժամը 12:00-ին, Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանն Արաբկիրի վարչական շրջանի աշխատակիցներին կներկայացնի իր մտերիմ ընկերներից մեկին` «թաղապետի տեղակալ» Հրայր Անտոնյանին` որպես Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավարի: Անտոնյանը եւս ՀՀԿ անդամ է: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Է. Մուշեղյանի հետ` պարզելու, թե ինչու դուրս եկավ աշխատանքից: Պարզվեց` առողջական խնդիրների պատճառով: «Առողջական խնդիրներ ունեմ, հիշողությունս լավ չէ, դրա համար էլ չեմ կարող աշխատել»,-փոխանցեց նա: Մուշեղյանը հերքեց իր պաշտոնանկության քաղաքական պատճառները: Թեեւ` ի՞նչ իմանաս, միգուցե չի հիշում, որ նաեւ նման խնդիրներ ունի:




Լրահոս