Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտնել է, որ հեռախոսով քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։
«Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր երեկոյան զանգահարել է ինձ։ Մենք մանրամասն քննարկել ենք ստեղծված իրավիճակի տարբեր կողմերը։ Մենք համաձայնել ենք պահպանել սերտ կապը», – գրել է Ջայշանկարը իր Ֆեյսբուքի գրառման մեջ։





























