Դատապարտյալը մեխել է ոտքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին ահազանգեց «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալ, 31-ամյա Արթուր Սմբատյանի կինը` Աննա Սմբատյանը` հայտնելով, որ ամուսինը  կրկին մեխել է ոտքերը:

Դատապարտյալի կնոջ փոխանցմամբ` Սմբատյանին օրերս «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ, ինչն էլ դրդել է նրան մեխել ոտքերը:

«Անսպասելի մտել և ասել են, որ դուրս գա: Ամուսինս էլ ասել  է` գոնե շորերը հագնի հետո, բայց չեն թողել: Ասել են ոչինչ էտ ձևով արի: Հետո, առանց բացատրություն տալու, առանց ինչ-որ պարզաբանման տեղափոխել են Վանաձոր: Ամուսնուս վիճակն օրհասական է: Այսօր էլ իմացանք, որ բժիշկները զննել են ու շտապ տեղափոխել են քաղաքային հիվանդանոց»,- մեզ հետ զրույցում ասաց դատապարտյալի կինը` միաժամանակ նշելով, որ իրենց հայտնի է դարձել, որ ՔԿՀ պետը դիմել է վարչություն, որպեսզի դատապարտյալին կրկին տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն մերժել են` ասելով. «Դուք ձեր մոտ մի ձև բուժեք»:

Հիշեցնենք, որ դատապարտյալը բազմիցս «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Հովիկ Հակոբջանյանի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հանցագործությունների վերաբերյալ ՀՔԾ-ում ցուցմունք-հաղորդում է տվել: Սմբատյանի հարազատների համոզմամբ` նրա նկատմամբ ճնշումները հենց այս փաստի հետ են կապված:

Նշենք, որ Արթուր Սմբատյանը դատապարտվել է 2006-ին և կալանքի ժամկետը կլրանա 2021-ի հունվարին: Ունի երկու անչափահաս երեխա:

Տաթև Հարությունյան




Լրահոս