Ֆլոյդ Մեյվեզերը ծերանում է. Ամիր Խան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Բրիտանացի բռնցքամարտիկ Ամիր Խանը համոզված է, որ միայն ինքը կարող է հաղթել անպարտելի Մեյվեզերին:

Խանը պնդում է, որ ծերացման ակնհայտ նշաններ է նկատել Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերի մոտ` Մարկոս Մայդանայի հետ նրա երեկ կայացած մենամարտի ժամանակ: Խանը, որը նույն օրը հաղթել է Լուիս Կոլլազոյին, շարունակում է պնդել, որ հենց իրեն է վիճակված առաջին անգամ պարտության մատնել Մեյվեզերին:

«Մարդիկ ուզում են տեսնել իմ ու Մեյվեզերի մենամարտը», – մեջբերում է Ամիրին Boxingscene-ում: «Ֆլոյդը դեռ արագություն չի տեսել, նա կռվում է պայթյունային հզորություն ունեցող տղաների հետ: Սակայն մարտը կախված է ոճերից, և ես կարծում եմ, որ իմ ոճը նրա համար մեծ խնդիրներ կառաջացնի»:

«Ֆլոյդը անպարտելիի տեսք չունի: Նա որոշակիորեն ծերանում է , հենց այդ պատճառով էլ շատերը ուզում են տեսնել, թե ինչպես է երիտասարդ առյուծը նրան առաջին պարտությունը հասցնում: Կարծում եմ, ես միակն եմ, ով կարող է արդարացնել հանդիսատեսի սպասումները», – հայտարարել է Խանը:

Հարկ է նշել, որ բրիտանացի Խանը դժվար թե մենամարտի Մեյվեզերի հետ 2014թ.-ին, քանի որ Մեյվեզերի հաջորդ մարտը նախատեսվում է սեպտեմբերին, իսկ մուսուլման Խանը այդ ժամանակ Ռամադանի պասի մեջ կլինի:




Լրահոս