Աշխարհի 8 ուժեղները կմենամարտեն 500.000 դոլարի համար (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջնականապես ձևավորվել է Super 8 Heavyweight Tournament մրցաշարի շրջանակներում անցկացվող գերծանրքաշայինների մրցաշարի մասնակիցների ցուցակն ու հաստատվել են մենամարտող զույգերի անունները:

Մրցաշարը կանցկացվի այս տարվա հուլիս 4-ին Օքլանդում (Նոր Զելանդիա):

Մրցաշարի մասնակից բռնցքամարտիկների մեծ մասը սպորտի վետերաններ են և հայտնի՝ յուրաքանչյուրն իր ոլորտում:

Մրցաշարը կանցկացվի 1 օրում, և հաղթողը կորոշվի 3 ռաունդանոց մենամարտերի արդյունքում, որոնք կանցկացվեն քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ սկզբունքով:

Հաղթող մարզիկի համար նախատեսված մրցանակային ֆոնդը կկազմի 500.000 դոլար:

Վիճակահանությունը գրանցել է հետևյալ զույգերի ցուցակը.

Մարտին Ռոգան (43 տար.) – Մայքլ Սպրոտտ (39 տար.), երկուսն էլ՝ Մեծ Բրիտանիա

Майкл Спроттs

 

Կալի Միեն (44 տար.) – Հանտեր Սեմ (29 տար.), երկուսն էլ՝ Ավստրալիա

Hunter Samd

 

Ալոնզո Բատլեր (34 տար. ԱՄՆ) – Բրաեն Ռիտանի-Կո (28 տար. Նոր Զելանդիա)

Алонзо Батлер

 

Հասիմ Ռահման (41 տար. ԱՄՆ) – Էնտոնի Նանսեն (31 տար. Նոր Զելանդիա)

Энтони Нансен




Լրահոս