Բնապահպանության նախարարությունը Շահվարդ գետում սատկած ձկների հարցով կդիմի ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի միջով անցնող Շահվարդ գետում սատկած ձկներ են նկատվել: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ի պաշտոնական կայքը, պարզվել է, որ Ոսկեվազ գյուղի հատվածում՝ Շահվարդ գետում, մոտ 100 մ տարածքում տեղի է ունեցել ձկների զանգվածային անկում (մոտ 20 կգ):

Դեպքի վայրեն են մեկնել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, ինչպես նաև հակահամաճարակային տեսչության աշխատակիցներ, որոնք գետից փորձանմուշներ են վերցրել: Ահազանգի հիման վրա դեպքի վայր են մեկնել նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության աշխատակիցները:

«Իրոք արձանագրել ենք ձկների անկում: Փորձանմուշներ ենք վերցրել, որոնք ուղարկվել են լաբորատոր ուսումնասիրության»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը` նշելով, որ այժմ նախարարությունը թղթեր է պատրաստում այս հարցով դիմելու ՀՀ Ոստիկանությանը: 




Լրահոս