Բելգիայում սկսվել է 24-ժամյա համընդհանուր գործադուլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայում հունվարի 29-ի երեկոյան սկսվել է 24-ժամյա գործադուլ, որը կազմակերպել են երկրի խոշոր արհմիությունները: Դրանով նրանք իրենց բողոքն են արտահայտում տնտեսական խիստ միջոցների եւ սոցիալական օգնության ծրագրի կրճատման դեմ,-հաղորդում է BBC-ին :Գործադուլի պատճառով դադարեցվել են հանրային տրասպորտի աշխատանքները, թերթերը չեն տպագրվել, փակվել են կրթական հաստատությունները, կրճատվել է ռադիոյի եւ հեռուստատաեսության հեռարձակումները: Բժշկական հաստատություններում աշխատում է միայն շտապ բուժօգնության ծառայությունը: Սպասվում է, որ փակվելու է նաեւ երկրի՝ մեծությամբ երկրորդ օդանավակայանը, որը գտնվում է Շարլերուա քաղաքում:Նշենք, որ գործադուլը համընկել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ԵՄ արտահերթ գագաթնաժողովի հետ: 




Լրահոս