Դոնեցկի և Գորլովկայի ընտրատեղամասերը փակ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Ուկրաինայի Դոնեցկ և Գորլովկա քաղաքներում ընտրատեղամասերը փակ են, իսկ Սևերոդոնեցկում դրանք չեն բացվել ընտրաթերթիկների բացակայության պատճառով, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Նախկին նախագահական ընտրությունների ժամանակ Դոնեցկի մարզում աշխատում էր 2510, իսկ Լուգանսկի մարզում՝ 1483 ընտրատեղամաս: Այս արտահերթ ընտրությունների նախօրեին Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Գրինյակը լրագրողներին տեղեկացրել էր, որ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում 34 ընտրատարածքային հանձնաժողովներից 17-ը չեն կարող ապահովել ընտրական գործընթացը: «Դոնեցկի մարզում ստեղծվել են 22 ըմտրատարածքային տեղամասեր, որոնցից 9-ը չի աշխատում»,- հայտարարել է նա: Լուգանսկում աշխատում է 12 տեղամասերից 8-ը:

Ուկրաինայի նախագահական ընտրություններում ԵԱՀԿ ԽՎ-ն և Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները հայտնել են, որ չեն պլանավորում Դոնեցկում և Լուգանսկում քվեարկության վերահսկման համար դիտորդներ ուղարկել:




Լրահոս