Չինաստանում երեք ահաբեկիչների դատապարտել են մահվան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի դատարանը ահաբեկչության մեջ մեղավոր է ճանաչել  55 մարդու: Նրանցից երեքը դատապարտվել են մահապատժի, տեղեկացնում է BBC-ին:

Դատապարտվածներից շատերը Սինցզյան-Ույգուրի շրջանի ույգուրներ են, որոնք իսլամ են դավանում:

Երեքշաբթի հայտարարվել էր, որ Խոտան մարզում ոստիկանությունը հայտնաբերել է 2 տոննա պայթուցիկ նյութ:

Ավելի վաղ Չինաստանի իրավապահ մարմինները Սինցզյան-Ույգուրի շրջանում ահաբեկչության մեղադանքով ձերբակալել էր մոտ 200 մարդ:

 




Լրահոս