
Լոնդոնի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ ելակը մարդկանց երջանիկ է դարձնում: Նրանք այդ հատապտուղն ամենաերջանիկ միրգն են անվանել:
Փորձագետները հարցում են անցկացրել, որի մասնակիցների 86%-ը խոստովանել են, որ միայն ելակ ուտելու հետ կապված մտքից իրենց ավելի թուլացած են զգում:
Հետազոտող Բարրի Սմիթի խոսքով՝ ելակի յուրահատուկ հոտը երջանիկ հիշողություններ է արթնացնում. տեղեկացնում է Газета.Ru-ն:
«Այդ անուշահոտությունը դժվար է արհեստականորեն ստեղծել», – նշել է մասնագետը:
Պակաս «երջանիկ» են ճանաչվել խնձորը, ինչպես նաև՝ բանանն ու սալորը: