ԱՎՏՈՎԹԱՐ Մայիս 11,2011 00:00 2 օր առաջ ավտովթարի է ենթարկվել դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանը: Նա հեռուստադիտողին հայտնի է որպես «Կյանքի գինը» սերիալի գլխավոր հերոսներից մեկի` Արամի դերակատար: Աշոտ Տեր-Մաթեւոսյանն ավտովթարի է ենթարկվել Մյասնիկյան պողոտայում` «Բելաջիո» ռեստորանի մոտ: Արագ տեղափոխվել է հիվանդանոց, հիմա նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
ՈՉ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Մայիս 11,2011 00:00 Երեւան քաղաքի 17 մշակույթի տներում, մանկապատանեկան ստեղծագործության եւ գեղագիտական դաստիարակության կենտրոններում կատարվել են ուսումնասիրություններ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության կողմից, եւ պարզվել է, որ մանկապատանեկան ստեղծագործության որոշ կենտրոններ արդյունավետ չեն օգտագործում զբաղեցրած տարածքները:Երեկ հերթական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ որոշ տեղերում նպատակային եւ արդյունավետ չեն օգտագործվում զբաղեցրած տարածքները, իսկ սուբսիդիայի տրամադրումը կատարվել է առանց հիմնավորումների. …
ԱՄԵՆԱՀԵՏԱՊՆԴՎՈՂ ՄԱՐԴԸ Մայիս 11,2011 00:00 «Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին կրկին ներկայացել է դատարան, որտեղ ընթանում է, այսպես կոչված, «Միլսի» կոռուպցիոն գործով քննությունը, որով դատախազությունը Բերլուսկոնիին մեղադրում է կաշառակերության մեջ»,-հաղորդում է իտալական «La Stampa» գործակալությունը: «Ես դատական գործերով ամենաշատ հետապնդվող մարդն եմ աշխարհում եւ անգամ տիեզերքում,-ասել է Իտալիայի վարչապետը` հավելելով,-այս գործով արդեն 8 տարի շարունակ վճիռ չի կայացվում»: Հիշեցնենք, որ «Միլսի» …
ՀԵՐԹԱԿԱՆ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅՈՒՆԸ Մայիս 11,2011 00:00 «Մայիսի 10-ին կոալիցիոն ուժերը ՆԱՏՕ-ի գլխավորությամբ նոր հարվածներ են հասցրել Տրիպոլիի ուղղությամբ»,-հայտնում է «Agence France-Presse»-ը: Այդ հարվածները վերջին օրերին դարձել են ավելի մասշտաբային: Ռմբակոծումը սկսվել է տեղական ժամանակով գիշերվա 2-ին: Քաղաքի տարբեր հատվածներում լսելի է եղել ավելի քան 8 հզոր պայթյուն: Հարվածների թիրախ է դարձել նաեւ Մուամար Քադդաֆիի նստավայրը: Հայտնում են նաեւ մի շարք այլ …
ԿՈՐԵԼ Է ՔԱԴԴԱՖԻՆ Մայիս 11,2011 00:00 «Մուամար Քադդաֆին որեւէ տեղ չի երեւացել այն բանից հետո, երբ մայիսի 1-ին ՆԱՏՕ-ի ավիահարվածների արդյունքում Տրիպոլիում սպանվել էր նրա կրտսեր որդին` Սեյֆ ալ-Արաբը: Օտարերկրյա դիվանագետները չեն բացառում, որ Քադդաֆին սպանվել կամ վիրավորվել է գնդակոծումների արդյունքում»,-հայտնում է «NEWS.com»-ը: «Տվյալ փաստը կասկածներ է հարուցում: Եթե հաշվի առնենք շշուկները, որ տարածում են Տրիպոլիի դիվանագիտական շրջանակները, Քադդաֆիի բացակայությունը նմանվում …
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՍԻՐԻԱՅԻ ԴԵՄ Մայիս 11,2011 00:00 Եվրամիությունը հաստատել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների փաթեթը: Դրանով արգելք է սահմանվում այդ երկիր «զենքի եւ այլ միջոցների փոխադրման վրա»: Բացի այդ, արգելվել է խաղաղ բնակչության դեմ բռնություններ կիրառելու հարցում պատասխանատու 13 անձանց մուտքը ԵՄ տարածք: Կսառեցվեն նաեւ եվրոպական երկրներում գտնվող նրանց ակտիվները: Վերոնշյալ պաշտոնյաների անունները կհրապարակվեն մայիսի 10-ին: Ավելի վաղ ԵՄ պաշտոնյաները հայտարարել էին, որ …
ՍՈՒՏԱՍԱՆ ԱՐՔԱՅԱԶՆԸ Մայիս 11,2011 00:00 Արքայազն Ուիլյամի եւ նրա երիտասարդ կնոջ` Քեյթի ընտանիքում ծագել է առաջին լուրջ սկանդալը: Քեյթը շատ վիրավորված է ամուսնուց, որ նա չի հրաժարվել բանակում ծառայությունից, ինչպես խոստացել էր հարսանիքից առաջ: Հակառակը, նա ստորագրել է փաստաթղթեր` իր ծառայությունը երկու տարով երկարացնելու համար: Ընկերների խոսքով` Քեյթը շատ էր սրտնեղել` իմանալով, որ ամուսինն իրեն խաբել է: Բացի այդ, Քեյթ …
ԲՈՒՄ-ԲՈՒՄ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԱՐԱՅՐ Մայիս 11,2011 00:00 «Եվրատեսիլ-2011»-ի պաշտոնական բացումն արդեն կայացել է: Իսկ կեսգիշերին Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում սկսվեց մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Այն բացեց Լեհաստանի ներկայացուցիչը: Էմմիի ելույթին նախորդեցին ու հաջորդեցին Ալբանիայի եւ Թուրքիայի մասնակիցները: Հիշեցնենք, որ հայ երգչուհին հանդես եկավ 4 համարի ներքո: Հաջորդ կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 12-ին: Մայիսի 14-ին մենք ականատես կլինենք եզրափակիչ փուլին: Եզրափակչին կմասնակցեն այն կատարողները, …
ՆՎԵՐՆԵՐ 230 ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ Մայիս 11,2011 00:00 Կապանի «Ազատամարտ» կոմիտեն հաղթանակի օրվա առթիվ նվեր-փաթեթներ է բաշխում մարզկենտրոնի, Քաջարանի եւ տարածաշրջանի գյուղերի զոհված ազատամարտիկների հարազատներին։ Ցուցակում ընդգրկվել են 230 ընտանիքներ։ Զոհված ազատամարտիկների հարազատներն այսօր բազում հիմնախնդիրներ ունեն, եւ իրենց հավաստմամբ` նման նախաձեռնությունները օգնում են դրանք ինչ-որ չափով լուծելուն։ Սուսաննա Ստեփանյանը ամուսնու մահից հետո 4 տղա է մեծացրել, ամուսնացրել։ Բայց այսօր նրանք գործազուրկ են: …
ՏՈՒԳԱՆՔԸ ԿԱՎԵԼԱՑՎԻ Մայիս 11,2011 00:00 Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մտադիր է խստացնել պայքարը անբարեխիղճ մրցակցության դեմ: Երեկ հանձնաժողովում կազմակերպված հասարակական խորհրդի նիստում դրա նախագահ Արտակ Շաբոյանն ասել է, որ արդեն մշակվել է համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Դրանով, մասնավորապես, նախատեսվում է ավելացնել անբարեխիղճ մրցակցության դեպքում կիրառվող տուգանքների չափը: Փոփոխությունների դեպքում ներկայիս առավելագույն` 500 հազար դրամի փոխարեն գործարարը կկորցնի ստացած ողջ …
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
03 Մայիս 07:19 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»
01 Մայիս 16:25 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում «դավաճան» անվանած պապիկն առողջական խնդիրներ ունի․ ովքեր են տեսակցել նրան
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
29 Ապրիլ 22:49 Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից
30 Ապրիլ 07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
30 Ապրիլ 12:36 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է իրավապահներին հայտնել Նիկոլ Փաշինյանի կնոջը դավաճան անվանած 62-ամյա պապիկը
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց