ՄՐՑՈՒՅԹԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ Հուլ 27,2011 00:00 Երեկ մեկնարկեց «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանը կներկայացնի Էրիկ Կարապետյանը: Հիշեցնենք, որ մրցույթի շրջանակներում նա պետք է կատարի 3 երգ` համաշխարհային հիթ, երկրի հիթ եւ մի երգ էլ սեփական երգացանկից: Ի դեպ, այս տարի «Նոր ալիք»-ի բեմից ելույթ կունենա անցած տարվա հաղթող Սոնա Շահգելդյանը: Նրանից բացի, կերգեն նաեւ նախորդ տարիների մասնակիցներ Ռազմիկ Ամյանը, …
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Հուլ 27,2011 00:00 ԾԵԾԿՌՏՈՒՔ «Նիժեգերոդսկի մարզի Ձերժինսկ քաղաքի սրճարաններից մեկում այցելուների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով փոխհրաձգություն է եղել. վիրավորվել է 3 մարդ»,-հաղորդում է Itar Tass-ը: Միջադեպը տեղի է ունեցել «Ստառիյ Բաքու» սրճարանում: Ըստ ականատեսների` սրճարանի այցելուների` ադրբեջանցիների եւ հայերի միջեւ տեղի է ունեցել վեճ, որի ժամանակ հայը հանել է իր որսորդական զենքը եւ կրակել հակառակորդների …
ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Է Հուլ 27,2011 00:00 Դուդուկահար Ջիվան Գասպարյանը երեկ լրագրողներին հայտնեց իր վիրավորանքն ու վրդովմունքը` կապված իր հարեւանների` Ալեք Մանուկյան 15-րդ շենքի եւ Այգեստան 7-րդ փողոցի բնակիչների կողմից ՀՀ նախագահին ուղղված նամակի հետ: Նամակի բովանդակությունը հետեւյալն է. «Կոչ ենք անում Ձեզ` ՀՀ Նախագահին, արձագանքել մեր խնդրանքին:2004-ին կենդանի լեգենդ, տաղանդավոր եւ վաստակաշատ դուդուկահար Ջիվան Գասպարյանը որոշում է իր համար քաղաքի կենտրոնում …
Ա՜Յ ՔԵԶ ՀԱՆԳԻՍՏ Հուլ 27,2011 00:00 Վրաստանում վթարի է ենթարկվել հայ զբոսաշրջիկներին տեղափոխող միկրոավտոբուսը: Քութայիս քաղաքի մոտ բախվել են երկու միկրոավտոբուսներ, ինչի հետեւանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել Հայաստանի 13 քաղաքացի եւ մեկ տեղացի: Տուժածները տեղափոխվել են Քութայիսի հիվանդանոց: Բժիշկները հայտնել են, որ հայ զբոսաշրջիկների վիճակը միջին ծանրության է:
4 ՄԱՖԻԱՆԵՐ Հուլ 27,2011 00:00 ԱՄՆ իշխանությունները հրապարակել են տրանսազգային հանցավորության դեմ պայքարի նոր ռազմավարությունը: Նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ տրանսազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում նոր ազգային ռազմավարության մեջ պատժամիջոցներ են նախատեսվում 4 քրեական կազմակերպությունների` իտալական Կամորրայի, ճապոնական Յակուձայի, մեքսիկական նարկոկարտել Լոս Սետասի եւ նախկին ԽՍՀՄ երկրների «Բրատվա» կոչվող հանցավոր միության նկատմամբ:
ԲԵՐՔԸ ՍԱԿԱՎ Է Հուլ 27,2011 00:00 Տավուշի մարզի` Դեբեդի հովտի գյուղերում ավարտվել է հացահատիկի բերքահավաքը: Դեբեդավանի գյուղապետ Վանյա Դամիրչյանի խոսքերով` գյուղի 65 հա ցորենի եւ 50 հա գարու բերքը սակավ է եղել: Հեկտարից ստացվել է միջինը 17 ցենտներ ցորեն, 14 ցենտներ գարի: Այս տարվա հունիսի 20-ի կարկտահարությունը մեծ վնաս էր պատճառել Դեբեդավանի հացահատիկի ցանքերին: Իսկ Տավուշի մարզում հակակարկտային կայաններ չկան:
ԱՅՐՎԵԼ Է ԱՅԳԻՆ Հուլ 27,2011 00:00 Հուլիսի 25-ին Բագրատաշեն գյուղում այրվել է երեք սեփականատերերի պատկանող 1.5 հա խաղողի այգին: Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանի խոսքերով` հրդեհի պատճառը Դեբեդի ափին անհայտ մարդկանց վառած խարույկն է եղել: Հրդեհի հետագա ընթացքը կասեցրել, կրակը մարել են խաղողի այգիների տերերը:
ՏՆՕՐԵՆԸ ՎԱԽԵՑԱԾ Է Հուլ 27,2011 00:00 Նախօրեին «Ժողովուրդ»-ը կրկին ահազանգեր էր ստանում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցի տնօրեն Բագրատ Ոսկանյանի գործունեության վերաբերյալ: Հիվանդանոցի աշխատակիցները շարունակում են բողոքել Ոսկանյանի պահվածքից. նա աշխատակիցներին «պատին սեղմած է պահում»: Մեզ զանգահարած 45-ամյա տիկինը պատմեց, որ Ոսկանյանը, իմանալով առողջապահության նախարարի հանձնարարականի մասին, հիվանդներին «զգուշացնում է», որ եթե իրենց հարցեր տան, «պիտի ասեք, թե հիվանդանոց եք տեղափոխվել …
ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է Հուլ 27,2011 00:00 Երեւանի Ամիրյան փողոցի իրացված տարածքների բնակիչները բաց նամակով դիմել են Լեւոն Տեր-Պետրոսյանին` խնդրելով հանրահավաքում անդրադառնալ իրենց խնդրին: Նրանք նշել են, որ 2005թ-ի գարնանն իրենց հետ կնքվել են անշարժ գույքի իրացման եւ փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որոնց` 30 ամիս հետո պետք է իրենց տների տեղում կառուցվող շենքից ստանային բնակարաններ, ինչը, սակայն, մինչ օրս տեղի չի ունեցել. «Մենք …
ԻՆՉ ՑԱՆԵՍ, ԱՅՆ ԿՀՆՁԵՍ Հուլ 27,2011 00:00 Հրազդանում գործում է «Երեւան CET» անվանումով խանութ: Դրա բրենդի ձեւը կրկնօրինակում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» բրենդին` իր ոճի, պատկերային ու գունային համադրությունների նմանությամբ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) նման գործունեությունը որակել է որպես անբարեխիղճ մրցակցություն: Հիշեցնենք, որ Ալեքսանյանը նախկինում բազմիցս պատժվել է հենց նույն տիպի անբարեխիղճ մրցակցության համար:
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին