Ավտովթար՝ Գյումրիում Օգո 08,2011 20:44 Օգոստոսի 8-ի Գյումրիի Սայաթ-Նովա բանուկ փողոցում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Գյումրիի բնակիչ Մնացական Ստեփանյանը սեփական ավտոմեքենայով ՝ վազ 21.09 մակնիշի, վրաերթի է ենթարկել Ախուրյանի բնակիչ ՝ Արմինե Հակոբյանին: 36-ամյա տուժածը ժամը 15.30-ի սահմաններում տեղափոխվել է Գ.Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: “Հիվանդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ամեն ինչ անում ենք նրա կյանքը փրկելու համար, սակայն …
Աշխարհը կկանգնի նոր տնտեսական ճգնաժամի առաջ Օգո 08,2011 20:26 Աշխարհը պատրաստվում է դիմակայել նոր ճգնաժամին,-գրում է Finansical Times-ը:G 20 երկրների ֆինանսերի նախարարները եւ կենտրոնական բանկի նախագահները հայտարարել են , որ պատրաստ են միջոցներ ձեռնարկել համաշխարհային շուկաներում կայունության պահպանման համար: Մանրամասները չճշտելով, պաշտոնյաները հայտարարել են կմնան նեղ շփման մեջ եւ կհամագործակցեն մոտակա շաբաթների ընթացքում:
Բակո Սահակյանի շնորհավորհական ուղերձը Արմենիա առագաստանավի անձնակազմին Օգո 08,2011 20:16 Armlur.am –ին Արցախի Հնչապետությունից տեղեկացնում են, որ “Արմենիա” առագաստանավի շուրջերկրյա նավարկության հաջող ավարտի կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 8-ին շնորհավորական հեռագիր է հղել առագաստանավի անձնակազմին:Հեռագրում ասված է.”Շնորհավորում եմ ձեզ մեր ժողովրդի պատմության մեջ առաջին շուրջերկրյա նավարկության հաջող ավարտի կապակցությամբ: Ողջ Արցախը ուշադիր հետեւում էր “Արմենիա” առագաստանավի ոչ հեշտ, իսկ հաճախ էլ նաեւ վտանգավոր …
Մանուկ Վարդանյան հանդիպել է կապի ոլորտի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ Օգո 08,2011 20:10 Armlur.am –ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից տեղեկացրին ,որ նախարար Մանուկ Վարդանյանը օգոստոսի 8-ին հանդիպել է կապի ոլորտի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախարար Մ.Վարդանյանը` բջջային կապի եւ ինտերնետային կապի ծառայություններ մատուցող ընկերությունների, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտին անչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորել են կապի ոլորտում նախարարություն-մասնավոր հատված համագործակցությունը …
Իրանի ԱԳՆ . Իրանը Սիրիային զենքով չի օգնում Օգո 08,2011 19:59 Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը հայտարարել է. “Իրանից Սիրիա տեղափոխվող բեռնատար մեքենայի մեջ ընդհանրապես զենք չի եղել: Ուղղակի որոշ ապրանքատեսակներ, որոնք եղել են այդ բեռնատարի մեջ, հնարավոր է, որ մի քանի նպատակների համար են կիրառվում”: Հիշեցենք, որ օգոստոսի 4 Թուրքիան թուրք-սիրիական Քիլիս սահմանային շրջանում առգրավվել է իրանական զենքի մի խմբաքանակ, որը տեղափոխվում էր Սիրիա:Թուրքիայի …
Լոնդոնում զանգվածային անկարգությունները շարունակվում են Օգո 08,2011 19:47 Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Լոնդոնի Տոտենհեմ շրջանում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցե. որոնց մասնակցել են մոտ 300 տեղացիներ, որոնք ոստիկանների վրա նետել են քարեր եւ հրակայուն հեղուկով շշեր: Բախումներից հետո 8 ոստիկան հոսպիտալացվել է: Անկարգության պատճառ է հանդիսացել այն, որ անցած հինգշաբթի ոստիկանները փորձել էին ձերբակալել 29-ամյա բրիտանացի Մարկ Դագանին, ով փախուստի էր դիմել …
Եգիպտական բուրգը փլուզման է ենթակա Օգո 08,2011 19:36 Եգիպտոսի հնագույն՝ Ջոսերի բուրգը փլուզման վտանգի տակ է,-հաղորդում է Reuters-ը: Տեղի իշխանությունները որոշում են ընդունել հրաժարվել մշակութային օբյեկտների պաշտպանության մի շարք այլ նախագծերից եւ զբաղվել բուրգի վերականգնման աշխատանքներով: Հաղորդվում էր, որ բուրգի ներսում աննշան փլուզումներ են առաջացել։։ Բուրգը կառուցվել է մեր թվարկությունից շուրջ 2650 տարի առաջ։ Բուրգի բարձրությունը գերազանցում է 60 մետրը։
Սեվանում այսօր երեք մարդ է խեղդվել Օգո 08,2011 19:17 Այսօր օգոստոսի 8-ին Գեղարքունիքի մարզում ջրում 3 մարդ է խեղդվել, armlur.am -ին Սևանի ավազանից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տարբեր վայրերում ջրախեղդ է եղել 3 մարդ, մանրամասները կհաղորդենք մի քանի րոպեից:
Մահացել է Տեխասցի միլիարդատերը Օգո 08,2011 19:12 Ամերիկացի միլիարդատեր Չարլզ Ուիլը մահացել է ավտովթարի հետեւանքով: 77-ամյա միլիարդատերը վթարի է ենթարկվել Կոլորադո նահանգի Ասպեն քաղաքի իր առանձնատնից ոչ հեռու: Ըստ տեղեկությունների` Չ. Ուիլլը իր “Պորշ” կոբրիոլետ մակնիշի մեքենայով բախվել է դիմացից եկող “Ջիփ” մակնիշի մեքենային, եւ չկարողանալով կառավարել ղեկը` դուրս է եկել խճուղուց: Միլիարդատիրոջը դեպքի վայրից անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա …
Քլինթոնը հեռախոսազրույց է ունեցել Դավութօղլուի հետ Օգո 08,2011 18:59 ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ողջունել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի սիրիական նախաձեռնությունը: Հիշեցնենք, որ Էրդողանը պատրաստվում է մոտ օրերս Սիրիա գործուղել արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին։ Երեկ Քլինթոնը հեռախոսազրույց է ունեցել Դավութօղլուի հետ։ Հեռախոսազրույցի ժամանակ Քլինթոնն իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է երկկողմանի ու տարածաշրջանային հարցերին առնչվող խնդիրների շրջանակ, այդ թվում՝ նաեւ Սիրիայում անվտանգության ուժերի իրականացրած բռնությունները։ Քլինթոնն …
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան