ԴԵՌ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ Մայիս 02,2012 00:00 Դեռեւս ապրիլի 6-ին բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Գեւորգյանին իր՝ Եղվարդի բնակարանից դուրս գալու պահին երկու անհայտ անձինք ծեծի էին ենթարկել: Գեւորգյանը վերջերս է հիվանդանոցից դուրս գրվել, սակայն պարզվում է՝ նրա առողջությունը դեռ վերականգնված չէ. ծեծի ենթարկված պաշտոնյան եւս մեկ անգամ պետք է վիրահատվի: Գեւորգյանին ծեծողները հայտնի են, սակայն դեռ ձերբակալված չեն, գտնվում են …
ԲՀԿ-Ն ՉԻ ՍԱՏԱՐՈՒՄ Մայիս 02,2012 00:00 Օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Գեղարքունիքի մարզում անցկացրած քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ իրենք սատարում են առաջադրված անկուսակցական թեկնածու Սմբատ Սիմոնյանին: Սա ուշագրավ է նրանով, որ թիվ 23 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրել նաեւ ԲՀԿ-ական Էդուարդ Սահակյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Սահակյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու իր հարազատ կուսակցությունն իրեն չի սատարում: Սակայն …
ԼԻՍԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է ԱՆՎԱՆԵԼ Մայիս 02,2012 00:00 «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սիսիանի տարածաշրջանի Շաղատ գյուղում նախընտրական քարոզչության ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հանցագործ է անվանել թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրած Թաթուլ Հակոբյանին: Հանդիպմանը ներկա գտնվողներից մեկը դա չի հանդուրժել ու սկսել է գոռալ՝ հայտարարելով. «Հանցագործը դու ու քո գերդաստանն եք, որ սաղ օրը ձեր մասին են խոսում»: Այս հայտարարությունից հետո …
ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ԲԱՐԿԱՑԵԼ Է Մայիս 02,2012 00:00 Երեկ՝ առավոտվանից, Բուզանդի փողոցը փակ էր. ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կենտրոնական շտաբում պետք է հանդիպեր կուսակցության Կենտրոնի ակտիվի հետ: Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ Կենտրոն վարչական շրջանում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուներ Ռուբեն Սադոյանն ու Գարեգին Նուշիկյանը մոտ երկու ժամ սպասում էին Սերժ Սարգսյանին: Լրագրողներն էլ այդ ընթացքում փորձում էին ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանից ինչ-որ խոսք «պոկել»: …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Մայիս 02,2012 00:00 ՄՈՒՏՔՆ ԱՆՎՃԱՐ ԷՐԵրեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երեւանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը: Երեկ մանուկների մուտքն անվճար էր: ՄԵԾ ԱԽՈՐԺԱԿԵթե նախորդ 20 տարիների նման կեղծվեն ընտրությունները, ապա «Ժառանգություն»-ն ու ժողովուրդը կգան հրապարակ եւ կպայքարեն հանուն ժողովրդավարության: Այս մասին երեկ Ազատության հրապարակում հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը. «Մենք նախորդ հինգ տարիներին եղել ենք փոքրամասնություն, եւ մեր յոթ …
ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՀԱԿՈՒՄՆԵՐՈՎ Մայիս 02,2012 00:00 ՀՀԿ-ում բավական ծանր են տանում, երբ իրենց կուսակցության գաղափարախոսությունը որակում են ֆաշիստական: Բայց դրանում համոզվելու համար պարզապես պետք է թերթել Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը կամ ուսումնսիրել ՀՀԿ կայքը: Ուսումնասիրությունից պարզվում է, որ ՀՀԿ նախագահն անձամբ ինքն է ապացուցում այդ կուսակցության ֆաշիստական բնույթը:Օրինակ՝ Սերժ Սարգսյանը դեռ 2008թ., ի թիվս այլ խոստումների, գրել է. «Հայկական ընտանիքների եկամուտներն …
ԴՐՍԻ ՈՒԺԵՐՈՎ Մայիս 02,2012 00:00 Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին Ջավախքի մի շարք գյուղերում ակտիվորեն սկսել են ցուցակագրել մարդկանց. խոսքը Վրաստանի քաղաքացի հայերի մասին է, որոնք նաեւ ունեն ՀՀ քաղաքացիության անձնագիր: Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ մայիսի 4-6-ն իշխանությունները պատրաստվում են այդ մարդկանց բերել Հայաստան, որպեսզի մասնակցեն ընտրություններին եւ քվեարկեն ՀՀԿ-ի օգտին: Ըստ լուրերի՝ այս հարցում ակտիվ է նաեւ ոստիկանության քրեական հետախուզության …
30 ՄԼՆ ԴՈԼԱՐ Մայիս 02,2012 00:00 Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ երեկ՝ երեկոյան, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում բավական ուշագրավ միջոցառում է տեղի ունեցել. ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՀՀ բոլոր 41 ընտրատարածքների պատասխանատուների հետ ու նրանց 6-ական մլն դրամ տվել: Ասում են՝ սրանք առաջիկայում բաժանվելիք ընտրակաշառքի գումարներն են: ՀՀԿ-ում հրահանգվել է, որ ամեն քվեի դիմաց պետք է 10 հազար դրամ տրվի, …
«ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ՀԱՂԹԵԼՈՒ» Մայիս 02,2012 00:00 Հարցազրույց թիվ 12 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու, Հայ ազգային կոնգրեսի անդամ Տիգրան Տեր-Պետրոսյանի հետ:-Թեեւ Կոնգրեսը հիմնական թիրախ ընտրել է ՀՀԿ-ին, սակայն Ձեր ընտրատարածքում առաջադրված է միայն ԲՀԿ-ական թեկնածու՝ Լյովա Խաչատրյանը: Ինչպե՞ս եք պայքարելու մի ուժի ներկայացուցչի հետ, որի կուսակցության հետ համագործակցում եք ընտրությունների վերահսկման առումով:-ԲՀԿ-ն միասնական շտաբի անդամ, է բայց դա չի նշանակում, որ ես …
ՉԿԱ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ, ՈՐ ՉԱՍԻ՝ ԴԱ ԷՇՈՒԹՅՈՒՆ Է Մայիս 02,2012 00:00 ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ մայիսի 6-ից հետո «ինչքան կհերիքի մեր ուժերը, այդքան կպայքարենք, եւ Սերժ Սարգսյանը չի ունենա նորմալ երկիր եւ չի կարող հանգիստ գնալ նախագահական ընտրությունների»:-Պարո՛ն Բագրատյան, Սերժ Սարգսյանին մարզերի բնակիչները բավականին սառն են ընդունում: Հնարավոր կլինի՞ այս իրավիճակում մայիսի 6-ին իրականացնել 30-վայրկյանանոց …
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
23 Դեկտեմբեր 17:22 Իմ կենսագրությունը եթե նայեք, կհասկանաք՝ ես պարապ չեմ մնալու․ պաշտոնանկ արված փոխնախարար Հովհաննես Հարությունյան
24 Դեկտեմբեր 18:12 ՖՈՏՈ․ Ուսուցիչներին սարքել եք երկրի ճորտերը. քաղաքացին Փաշինյանի գրառման տակ բողոք է ներկայացրել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում