անչափահասը պետք է բացատրություն տա հոգեբանի ու մանկավարժի ներկայությամբ Նոյ 14,2012 16:25 Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել “Ընտանեկան բռնության մասին” ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններով։ Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պաշտոնական կայքը: Այս առաջարկներով նախատեսվում է սահմանել անչափահասներից բացատրություններ վերցնելու հատուկ կարգ, համաձայն որի՝ այն կարող է իրականացվել անչափահասի օրինական ներկայացուցչի ներկայությամբ` Ոստիկանության անչափահասների գործերով համապատասխան ստորաբաժանման …
Երկու վրաերթ Երեվանում Նոյ 14,2012 16:21 Նոյեմբերի 13-ին, ժամը 08.00-ի սահմաններում, “Նիսսան” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ավանի Խուդյակովի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում, “ՎԱԶ-21061” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 32 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է …
ԲՄՎ-ն երթեվեկելի մասից դուրս է եկել. 1 զոհ Նոյ 14,2012 14:36 Նոյեմբերի 13-ին, ժամը 23.55-ի սահմաններում, Աշտարակ քաղաքը շրջանցող կամրջի վրա, դեպի Երևան քաղաքի ուղղությամբ երթևեկելիս, “ԲՄՎ” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի պատնեշին: Պատահարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող՝ 1990 թ. ծնված Դավիթ Ղազարյանը տեղում մահացել է, իսկ 1987 թ. ծնված Անդրանիկ Ղազարյանը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ջերմաստիճանը կշարունակի նվազել Նոյ 14,2012 14:34 Նոյեմբերի 16-ին, 17-ին գիշերը Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում մինչև 2 աստիճան: Հանրապետության տարածքում նոյեմբերի 14-ին, 15-ին hարավ-արևելյան հատվածներում տեղ-տեղ սպասվում են տեղումներ և մառախուղ: Նոյեմբերի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-17-ը գիշերը աստիճանաբար կնվազի 4-6, ցերեկը` 1-3 աստիճանով: Երևանում՝ նոյեմբերի 14-ին, …
ՀՀ-ում ամեն տարի 80-100 երեխա ունենում է չարորակ ուռուցք Նոյ 14,2012 14:30 ՀՀ-ում ամեն տարի 80-100 երեխա ունենում է չարորակ ուռուցք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը՝ ներկայացնելով մանկական քաղցկեղի վիճակագրությունը հանրապետությունում: Բանախոսը տեղեկացրեց, որ ամեն տարի հարյուր երեխա հանրապետությունում ունենում է չարորակ ուռուցք, որոնց քառորդը՝ արյան քաղցկեղ: Ըստ Գ. Բադալյանի՝ բուժվում է հիվանդների 60-65%-ը: Խոսելով …
Toyota-ն ետ է կանչում 2.77 մլն մեքենա Նոյ 14,2012 14:27 Ճապոնական խոշորագույն ավտոարտադրող Toyota-ն ողջ աշխարհից 2.77 մլն մեքենա է ետ կանչել` տեխնիկական խնդիրների պատճառով: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ խնդիրներ կան ղեկային մեխանիզմում և ջրի պոմպերում։ Վերջին 2 ամսվա ընթացքում սա նմանատիպ երկրորդ դեպքն է: Հոկտեմբերին ընկերությունը ետ էր կանչել 7.4 մլն մեքենա:
Հայաստանը կունենա էներգետիկ անվտանգության ժամանակակից համակարգ Նոյ 14,2012 14:21 Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության հայեցակարգի նախագծի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, թե էներգետիկ անվտանգության հայեցակարգի մշակումը նախատեսված է “Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությամբ”: Կարեւորելով էներգետիկ անվտանգությունը` որպես մեր երկրի ազգային անվտանգության բաղկացուցիչներից մեկը, Արթուր Բաղդասարյանը, նշել է, որ …
ԱԺ-ն մերժեց ՀՅԴ օրենսդրական նախաձեռնությունը Նոյ 14,2012 14:19 Նոյեմբերի 14-ին Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախօրեին քննարկված նախագիծը: Օրինագծին կողմ քվեարկեցին 37, դեմ` 58 պատգամավոր: Այս մասին տեղեկանում ենք Փաստինֆո տեղեկատվական կայքի տարածած հաղորդագրությունից։ Հիշեցնենք, որ “Հայ Յեղափոխական Դաշնակցություն” խմբակցության անդամների հեղինակած նախագծով առաջարկվում էր “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” օրենքում ամրագրել, որ յուրաքանչյուր հաջորդ …
ՀՀ ֆինանսների նախարարը մեկնել է Կոտ դ’Իվուարի Նոյ 14,2012 13:11 Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) 16-րդ համագումարին նոյեմբերի 14-16-ը մասնակցելու նպատակով Կոտ դ’Իվուարի Հանրապետություն է մեկնել ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: ՀՀ Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ նախարարը համագումարին հանդես է գալու որպես ՄԶԸ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի վարկառուների նորանշանակ ներկայացուցիչ: Համագումարի ընթացքում քննարկվելու են Համաշխարհային բանկի շրջանակներում իրականացվող ծրագրերը, դրանց առնչվող հիմնահարցերը և …
48-ամյա տղամարդը վրաերթի է ենթարկվել Նոյ 14,2012 13:09 Նոյեմբերի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, “ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 75,5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
20 Փետրվար 14:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մոր կողմից երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի գործով սկանդալ է բացահայտվել դատարանում. ինչ կորոշի իրավապահ համակարգը
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
14 Փետրվար 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԶՊՄԿ-ից 500 մլն դոլար են հանել. մազերներս բիզ-բիզ են կանգնում, այնպիսի կոռուպցիոն սխեմաների մասին ենք լսում․ Նորայր Նորիկյան
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան