“Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի, այո՛, վիրահատական, որովհետև կոռուպցիայի դեմ կոնսերվատիվ բուժումն օգուտ չի տալիս”,-երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այսպիսի խրոխտ հայտարարություն է արել ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ ավելացնելով, որ ինքը գիտի կոռումպացված պաշտոնյայի անուն, բայց չի ասում. “Գիտեմ, անուն չեմ տա”: “Ժողովուրդ”-ը գրում է, որ իհարկե, յուրաքանչյուր մարդ ՀՀ Սահմանադրությամբ իրավունք ունի …