Մոռացված քվեաթերթիկներ Մայիս 06,2012 19:58 Դավիթաշեն վարչական շրջանի 5/6 ընտրատեղամասից մեր թղթակիցը հայտնում է, որ մի ընտրող 2 ծրարներն էլ քվեախցիկում է թողել: Ինչ-որ մեկը (ըստ լուրերի՝ ՀՀԿ-ական) վերցրել է այդ ծրարները, բացել ու նայել, ապա պատռել է մեծամասնականի ծրարը, իսկ համամասնականինը գցել քվեատուփի մեջ: Հանձնաժողովի անդամ Միլա Խալափյանը կնքել է ծրարը:
Ընտրակաշառք` բարեգործության անվան տակ Մայիս 06,2012 19:55 Թիվ 37 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, անկուսակցական Վարազդատ Վարդազարյանը armlur.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց, որ Սյունիքի գրեթե բոլոր ընտրատեղամասերում ընտրություններն ընթանում են կատարելագործված ընտրախախտումներով. “Դեռ առավոտից օքսիդացող կնիքներով ընտրեցին զինվորները, կարծում եմ՝ ոչ մեկ անգամ: 19:35-ի դրությամբ ՀՀԿ-ականները դեռևս մեքենաներով տեղափոխում են բնակիչներին: Ընտրախցիկներում ընտրում են երկու հոգով: Հանձնաժողովի նախագահը չի հարթում իրավիճակը”: Վ. Վարդազարյանի տեղեկացմամբ՝ …
Անջատված Ցուցակներ Մայիս 06,2012 19:47 armlur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ Դավիթաշեն թաղամասի 5/7 ընտրատեղամասում ԲՀԿ-ի վստահված անձ Ժուժաննա Սուքիասյանը արձանագրություն է կազմել: Ըստ վերջինիս արձանագրության` ցուցակները պետք է լինեն կնքված եւ կարը զմռսված: Համաձայն օրենքի` ցուցակների էջերը չպետք է լինեն անջատ: Մեր թղթակիցն ընտրատարածք հասավ այն պահին, երբ ցուցակները կարվում էին: Ժուժաննա Սուքիասյանն իր մտավախությունը հայտնեց, որ հնարավոր է՝ ցուցակները …
ԱՐԴԵՆ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ Մայիս 06,2012 19:39 armlur.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Նոր Նորքի 1/26 ընտրատեղամասի հարեւանությամբ գտնվող ավտոտնակներից մեկում մի քանի տասնյակ երիտասարդներ մեծ խնջույք են կազմակերպել, ու արդեն բավականին գինովցած հայտարարում են, թե իրենք 1/26-ում հաղթել են: Նրանցից մեկը հայտարարել է, թե այդտեղ իրենք 400-ից ավել ձայն ունեն: Մեր թղթակցին չի հաջողվել ճշտել, թե ում հաղթանակն էին տոնում հարբած երիտասարդները, …
Հանձնաժողովի անդամները թաքցնում են իրենց ինքնությունը Մայիս 06,2012 19:38 ՀՀ թիվ 1/04 ընտրատեղամասում մի երիտասարդ փորձել է ընտրել կեղծ անձնագրով: Դա պարզվել է այն բանից հետո, երբ երիտասարդն իրեն կասկածելի է պահել: Նկատելով “ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի վստահված անձի աչալրջությունը, վերջինս առևանգել է անձնագիրը և փախել ընտրատեղամասից: Դեպքի առթիվ կազմվել է արձանագրություն: “Ժառանգության” ներկայացուցիչը հավելեց, որ տղան մինչ այդ հասցրել է քվեարկել: …
Հարձակում ոստիկանի վրա Մայիս 06,2012 19:37 Armlur.am -ի թղթակիցը հայտնեց, որ 11/27 եւ 11/28 ընտրատեղամասերում, որոնք գտնվում են նույն տեղում, ինչ-որ մարդիկ հարձակվել են ոստիկանի վրա, հարվածել նրան, ինչի արդյունքում պատռվել է վերջինիս շրթունքը: Ըստ շշուկների՝ այդ մարդիկ ՀՀԿ-ից են:
ՈՒԶՈՒՄ Է ՎԱՅԵԼ ԱՊՐԵԼ Մայիս 06,2012 19:34 Երաժիշտ, երգիչ ԱՐԱՄՈՆ քիչ առաջ է վերադարձել 10/27 ընտրատեղամասից` Կենտրոն համայնք: “Ընտրատարածքում ջերմ մթնոլորտ էր, դիտորդներ կային արտասահամանից, ինչքան հասկացա, տեսախցկով նկարվում էր, ժամը 5-ի կողմերն էր: Մեր հանրությունը հանգիստ գնում էր կատարելու իր պարտականությունը: Նկատեցի նաեւ, որ բոլոր կուսակցություններից վստահված անձիք կային, ոչ մի արտառոց բան այդ պահի դրությամբ տեղի չէր ունեցել”: Հարցին, հավատո՞ւմ …
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ ԵՆՔ ԸՆՏՐԵԼ Մայիս 06,2012 19:32 Վաստակավոր արտիստներ ՆԵԼԻԻ ԽԵՐԱՆՅԱՆՆ ՈՒ ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ արդեն գնացել են ընտրատեղամաս, կատարել քաղաքացու իրենց պարտքն ու վերադարձել տուն: Դերասանուհին նկատեց, որ իրենց ընտրության պահին ընտրատարածքում ամեն ինչ հանգիստ է եղել: Հարցին, թե ընտրություններից հետո որեւէ բան արդյո՞ք կփոխվի, դերասանուհին այսկերպ պատասխանեց. “Ի՞նչ նկատի ունեք փոխվել ասելով, սխա՞լ ենք ապրել, պետք է փոխե՞նք: Իհարկե, ամեն բան …
Միկրոավտոբուսների կուտակումներ Գյումրիում Մայիս 06,2012 19:29 Ժառանգություն կուսակցության Գյումրիի գրասենյակը եւս ահազանգում է ընտրակեղծիքների մասին: Երեւանյան իրենց կուսակիցներին տեղեկացրել են, որ ինչպես մայրաքաղաքի մի շարք ընտրատեղամասերում, այնպես էլ Գյումրիում, ընտրություններից հետո կնիքները օքսիդացել են: Կուսակցությունը հատկապես անհանգստացած է ընտրատեղամասերի հարեւանությամբ կայանած մեքենաների եւ երթուղայինների կուտակումներից: “Միկրոավտոբուսներ են խմբավորվում: Ես չգիտեմ ինչի համար է, բայց կարող եմ ենթադրել, որ նպատակը մեկն է՝ժողովրդին …
Լ. Տեր-Պետրոսյանի ասուլիսը Վ. Օսկանյանի հետ (տեսանյութ) Մայիս 06,2012 19:17 “ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև հակասությունները կարելի է բացատրել նրանով, որ ՀՀԿ-ն սովոր էր, որ ԲՀԿ-ն լինի իր կրտսեր գործընկերը, իսկ այժմ ԲՀԿ-ն ուզում է անկախ լինել և գործել, իսկ ՀՀԿ-ն ճանաչում է միայն տիրոջ և հպատակի հարաբերություններ: ՕԵԿ-ը եղել և մնում է ՀՀԿ–ի հպատակը”,- այսօր հանրային վերահսկողության միասնական շտաբում ընտրությունների ընթացքի վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտարարեց …
25 Փետրվար 16:25 Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ-ում երբևէ գոյություն չունեցած հոդվածով. Արամ Օրբելյան
25 Փետրվար 13:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանից մեկն ինձ ասաց՝ ձեր գերիներին հետ չենք վերադարձնելու, առևտուր ենք անելու. Մամիջանյան
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան