ԱՄՆ-ՈՒՄ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԱԹԻՌ Է ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԵԼ Հուն 07,2013 18:33 ԱՄՆ Կենտուկի նահանգի տարրական դպրոցներից մեկի մոտ շտապօգնության ուղղաթիռ է վթարի ենթարկվել, որի հետևանքով զոհվել են ուղղաթիռի անձնակազմի անդամները` օդաչուն, բժիշկը և բուժքույրը,-գրում է РИА Новости-ն: Ըստ ականատեսների, ուղղաթիռը վթարի է ենթարկվել մառախլապատ եղանակին: Սկսվել Է հետաքննություն:
ՄԱԼԹԱՅԻՆ ԷԼ ՀԵՇՏ ՉԷ ՀԱՂԹԵԼԸ Հուն 07,2013 18:26 Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության խմբային փուլի այսօր կայանալիք Հայաստան-Մալթա հանդիպումից առաջ՝ երեկ, լրագրողների հետ հանդիպեցին հավաքականների գլխավոր մարզիչները: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նախորդ ասուլիսից հետո մասնավորապես ասել էր, որ հաջորդ փուլ դուրս գալու խնդիր չեն դրել հավաքականի առջեւ: Այդ դեպքում կոնկրետ ի՞նչ խնդիր է հետապնդում Հայաստանի հավաքականը: Գլխավոր մարզիչը պատասխանեց, որ …
Արամ Ավագյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հուն 07,2013 18:18 Մինսկում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ Արամ Ավագյանը, 56 կգ քաշայինների պայքարում նվաճեց բրոնզե մեդալ: Համ բռնցքամարտիկը կիսաեզրափակչում պարտվեց Բուլղարիայի ներկայացուցիչ Միկոլա Բուցենկոյին. տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը: Նշենք, որ սա Հայաստանի միակ մեդալն էր այս առաջնությունում:
Սուսերով պար՝ փողոցում.(Տեսանյութ) Հուն 07,2013 18:09 Արամ Խաչատրյանի 110-ամյակի առթիվ emporium.am-ը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ և Հայկական բարեգործական ընդհանուր միություն օգնությամբ, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակում կազմակերպել էր “Սուսերով պար” (Saber Dance on the Street): Այս մասին տեղեկանում ենք emporium .am-ի ֆեյսբուքյան էջից:
Նազարեթ Մնացականյանը` սպորտի եվ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Հուն 07,2013 17:58 Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Սամվել Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Նազարեթ Մնացականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։ Նազարեթ Մնացականյան Կենսագրական տվյալներ Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1962 թ. սեպտեմբերի 10, Արագածոտնի մարզ, ք. Թալին Կրթություն …
Դոլարի փոխարժեքն այսօր Հուն 07,2013 17:49 “ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր՝ հունիսի 7-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 413.44 դրամ: Բորսայում այսօր վաճառվել է 1.4 մլն. դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքն իրականացվում է 411-415 դրամ միջակայքում:
Հրդեհ տնակում Հուն 07,2013 17:48 Հունիսի 7-ին, ժամը 16.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է տնակի ետնամասը` 3 քմ մակերեսով:
ՓԼԱՎ, ՇԱԽՄԱՏ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԳԵՐԻ ՎՐԱ Հուն 07,2013 17:46 1969 թվականին Երևանը տոնում էր Ամենայն հայոց բանաստեղծի` Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակը: Տոնում էր մեծ շուքով, միջազգային մասշտաբով: Ստեղծվել էր պետական հաձնախումբ, սակայն կազմակերպչական ողջ աշխատանքը ստանձնել էր մշակույթի նախարար Կամո Ուդումյանը` խրուշչովյան “ձնհալից” հետո հասարակական-քաղաքական կյանքի ամենաակնառու գործիչներից մեկը, որի եռանդը և գործելու ոչ ստանդարտ մեթոդները զարմացնում, անգամ վախեցնում էին կարծրացած ուղեղներին ու դոգմատիկներին: …
Հայտնաբերվել է դի Հուն 07,2013 17:33 Հունիսի 7-ին, ժամը 15.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թոթովենց փողոցի 2/1 շենքի 22-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ փրկարար ջոկատը: Ժամը 16.18-ին փրկարարները բնակարանի բազմոցին հայտնաբերել են 1940 թ. ծնված Վ. Վասոյանի դին: Դեպքի վայրում են գտնվել նաև ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:
Բոլոր դատախազները այսուհետ համազգեստ կկրեն Հուն 07,2013 17:27 Հունիսի 8-ից ուժի մեջ կմտնեն “Դատախազության մասին” և “Հատուկ քննչական ծառայության մասին” օրենքներում Ազգային ժողովի կողմից ապրիլի 30-ին կատարված փոփոխությունները: Ըստ այդմ, սահմանվում է, որ դատախազներին և ՀՔԾ ծառայողներին համազգեստը կտրվի պետական բյուջեի միջոցների հաշվին: Համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանց կրման կարգը կսահմանի ՀՀ կառավարությունը: Մինչ այժմ գործող օրենքներով պետական բյուջեի միջոցների հաշվին համազգեստ էր …
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
14 Փետրվար 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԶՊՄԿ-ից 500 մլն դոլար են հանել. մազերներս բիզ-բիզ են կանգնում, այնպիսի կոռուպցիոն սխեմաների մասին ենք լսում․ Նորայր Նորիկյան
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան