ԿՈՎԱԼԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չհերքեց, որ ինքն առաջիկայում նշանակվելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը: «Բայց ինչու եք զարմացել»,-նման կերպ պատասխանեց նախկին մարզպետը մեր հարցին, թե ճիշտ են այն տեղեկությունները, որ իրեն նշանակելու են վարչապետի խորհրդական: «Դե, ՀՀ կառավարությունն իր պաշտոնական կայքում կդնի՝ կտեսնեք, էլի»,-հայտարարեց Կ. Շահգալդյանը: «Եթե կնշանակեն այդ պաշտոնին, կգամ, …